Ամերիկուհին, որը փքված որովայնը հղիության նշանի տեղ էր ընդունել, ապշել է` պարզելով, որ ձվարանի ուռուցք ունի
Ամերիկուհին, որը երկար ժամանակ պայքարել է անպտղության դեմ, մտածել է, որ օրեցօր մեծացող փորը հղիության նշան է: Նա ընկերների պնդմամբ`վերջիվերջո, հղիության թեստ է արել, որի բացասական լինելուց հետո այցելել է բժշկի և պարզել, որ փքված որովայնը ձվարանի ուռուցքի արդյունք է:
Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, 49-ամյա Ջոզեֆին Քլինթոնն ապշել է` լսելով իր ախտորոշումը, թեև նրան ինչ-որ տեղ տարօրինակ էր թվացել այն հանգամանքը, որ ինքն ընդհանուր առմամբ բավականին նիհարել է, և միայն որովայնն է մեծացել, այն էլ մի քանի շաբաթվա ընթացքում:
Այդ ամենը նա կապում էր մարզասրահ հաճախելու, շատ ջուր խմելու և գրգռված աղու համախտանիշի հետ, սակայն չէր մտածում, որ կարող է ավելի լուրջ խնդրի առաջ կանգնել: Բարեբախտաբար, նրա մոտ բարօրակ ուռուցքներ էին, որը բժիշկներին հաջողվել է հեռացնել:
Այդ մասին պատմելով լրատվամիջոցներին՝ ամերիկուհին կոչ է անում զգոն լինել օրգանիզմի ցույց տված ախտանշանների հանդեպ և հետևել առողջությանը:










