Բանգլադեշի մայրաքաղաքում երկնաքեր է հրդեհվել. մարդիկ են զոհվել՝ փորձելով ցատկել պատուհաններից (տեսանյութ)
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի բիզնես թաղամասում հրդեհ է բռնկվել երկնաքերում, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, ևս 70 մարդ վնասվածքներ է ստացել: Մարդիկ մահացել են բարձրահարկ շենքի լուսամուտներից ցատկելու ժամանակ ստացած վնասվածքներից: Բժիշկները նրանց մահն արձանագրել են, երբ նրանց հասցրել են տեղի հիվանդանոց:
Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է 35 մարդու տարհանել:
Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով ժամը 13:00-ի մոտակայքում (երևանյան ժամանակով՝ 10:00-ին): 22 հարկանի շենքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին 21 մարտական հաշվարկ է մասնակցում: Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն:
Տեսանյութն՝ այստեղ:










