Շիրակի մարզում 46-ամյա վարորդը КамАЗ-ով բախվել է բետոնե եզրաքարերին և կողաշրջվել․ կա վիրավոր. Shamshyan.com
Մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Շիրակի մարզի Զորակապ գյուղի բնակիչ 46-ամյա Մանվել Հակոբյանը իր վարած КамАЗ մակնիշի 627 AG 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ․ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարալիկի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատարաստվում։










