Նախագահ Սարգսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ

12:44 • 28.03.19

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ:

Երիտասարդների հետ անմիջական զրույցի ընթացքում նախագահը երկխոսության ձևաչափում պատասխանել է երկրի զարգացման տեսլականին, տնտեսության հեռանկարային ոլորտներին վերաբերող հարցերին, ինչպես նաև լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները:

Ընդգծելով երիտասարդների՝ որպես վաղվա առաջնորդների դերը՝ նախագահը կարևորել է նրանց մասնակցությունն ու ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր բնագավառներում:

Նախագահը նշել է, որ երկրի առաջընթացն ապահովող բոլոր ոլորտներում պետք է ձգտել լինել լավագույնը, իսկ դրան հասնելու հիմնավոր ճանապարհը կրթությունն է: