Գվատեմալայում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, զոհվել է առնվազն 30 մարդ

10:09 • 28.03.19

Գվատեմալայում բեռնատարը մխրճվել է մայրուղում հավաքված ամբոխի մեջ, ինչի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, հաղորդում է Fox News-ը:

Արտակարգ ծառայությունների մամուլի խոսնակ Սեսիլիո Չակախի խոսքով՝ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մարտի 27-ի ուշ երեկոյան՝ երկրի արևմտյան Սոլոլա շրջանի Նահուլա համայնքի շրջակայքում:

Խոսնակը հայտնել է, որ ամբոխը, ամենայն հավանականությամբ, հավաքվել էր մեկ այլ ավտովթարից զոհված մարդուն դիտելու, երբ բեռնատարը մխրճվել է նրանց մեջ:

Ենթադրվում է, որ մթության պատճառով բեռնատարի վարորդը չի նկատել մարդկանց: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: