Կայացել է ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ՄԽ համանախագահների հանդիպումը

23:19 • 28.03.19

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ՄԽ համանախագահների հանդիպումը: 

Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր հանդիպման մեկնարկի մասին: 

«Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ»,-գրել էր խոսնակը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: