Սոմալիի մայրաքաղաքում պայթուն է որոտացել. կա 15 զոհ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հինգշաբթի պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, ևս 17-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի փրկարարական ծառայության տնօրենին, ավելի վաղ հայտնի էր դարձել 11 զոհի և 16 տուժածի մասին: Աղբյուրի տվյալներով՝ զոհերի թվում հինգ կին կա:
Նշվում է, որ մայրաքաղաքի ռեստորանի և հյուրանոցային համալիրի մոտակայքում կայանված ականապատ մեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով կործանվել է ռեստորանի շենքը: Կատարվածի պատասխանատվությունը դեռևս տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում չի ստանձնել:










