Իսպանիայում տասնյակ անտառային հրդեհներ են մարում (տեսանյութ)

23:47 • 28.03.19

Իսպանիայի Գալիսիա մարզում չոր եղանակային պայմանների պատճառով տասնյակ անտառային հրդեհներ են բռնկվել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, երեք օր մոլեգնող հրդեհների հետևանքով 1400 հեկտար անտառ է ոչնչացել: Որոշ քաղաքներում հրդեհը գրեթե հասել է մարդկանց տներին, սակայն հրշեջներին և բնակիչներին հաջողվել է թույլ չտալ կրակի տարածումը:

Հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է. նրան հայտնաբերել են այրված ավտոմեքենայում: Նրա մահվան հանգամանքները պարզվում են, սակայն ենթադրվում է, որ մեքենայի պայթյունն ու անտառային հրդեհը միաժամանակ են տեղի ունեցել: