Սիսիանում ավտոմեքենան ընկել է փոսը
Մարտի 28-ին, ժամը 23:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի զինկոմիսարիատի շենքի մոտակայքում մարդատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փոսից դուրս են բերել «Dodge Durango» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի.Մ.):










