Համացանցում հայտնվել է iPhone XI-ի առաջին գծանկարը
Համացանցում հայտնվել է նոր սերնդի iPhone-ի կորպուսի առաջին գծանկարը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, համացանց արտահոսած լուսանկարից դատելով նոր սմարթֆոնը կհամալրվի հիմնական տեսախցիկի եռակի մոդուլով, որը լուսարձակման և հավելյալ ցուցիչների հետ միասին կտեղակայվի ուղղանկյուն շրջանակի մեջ:
Բացի այդ, գաջեթի կորպուսը ներկայացված է կլորացված եզրերով և անլար լիցքավորման համար նախատեսված անցքով:
Սոցցանցերի օգտատերերը ենթադրել են, որ գծանկարը կարող էր հրապարակվել սմարթֆոնի բաղադրամասեր մատակարարող աղբյուրներից տեղի ունեցած արտահոսքի արդյունքում:
Ապագա սմարթֆոնի արտաքին տեսքի մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան:










