ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 489 դրամ առավելագույն փոխարժեքով, եվրոն՝ 554 դրամով

09:40 • 29.03.19

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ մարտի 29-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:  

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484.50 դրամ նվազագույն և  485.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 487.50 դրամ նվազագույն և 489 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Մեկ եվրոն գնվում է 540 դրամ նվազագույն և 544 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 549 դրամ նվազագույն և 554 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Ռուսական ռուբլին գնվում է 7.30 դրամ նվազագույն և 7.47 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.56 դրամ նվազագույն և 7.80 դրամ առավելագույն փոխարժեքով: