«Թռչող մղձավանջ». ամերիկացի փորձագետը գնահատել է ռուսական նոր անօդաչուն

23:20 • 31.03.19

Ամերիկացի փորձագետ Կայլ Միզոկամին Foxtrot Alpha պորտալում գնահատել է ռուսական նոր անօդաչուն, որը նախատեսված է այլ անօդաչուներ որսալու համար:

Ինչպես գրում է РИА Новости-ն, հեղինակը նշում է, որ սարքը համալրված է ավտոմատ հրացանով, ինչն այն դարձնում է հզոր զենք հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում, քանի որ հրացանն ավելի հզոր զենք է անօդաչուների դեմ, քան սովորական փամփուշտները:

Անօդաչուի թռիչքի ժամանակը կազմում է շուրջ 40 րոպե: Այն ունակ է ուղղահայաց դիրքով բարձրանալ օդ և վայրէջք կատարել:  

Բացի այս, ամերիկացի փորձագետը ռուսական զենքն անվանել է «թռչող մղձավանջ»: «Պատերազմը սարսափեցնում է ինձ արդեն այն վիճակում, որն այսօր նկատվում է: Այժմ դրան ավելացրեք հազարավոր հրացանով թռչող ռոբոտներ»,- շեշտել է փորձագետը:

«Թռչող մղձավանջ». ամերիկացի փորձագետը գնահատել է ռուսական նոր անօդաչուն