Հրվ. Կորեան աշխարհում առաջինը կգործարկի 5G ցանցը

15:10 • 03.04.19

Հարավային Կորեան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ տեղի կունենա ինտերնետ կապի 5-րդ սերնդի` 5G ցանցի ծառայությունների կոմերցիոն գործարկումը:

Ինչպես նշում է Reuters-ը, արդյունքում Հարավային Կորեան առաջ կանցնի Չինաստանից, Միացյալ Նահանգներից ու Ճապոնիայից, որոնք տեխնոլոգիական ոլորտում լուրջ մրցակիցներ են:

Աղբյուրը մանրամասնում է, որ ցանցի գործարկումը տեղի կունենա այս ուրբաթ, երբ վաճառքի կհանվի Samsung ընկերության՝ 5G կապով համալրված Galaxy S10 սմարթֆոնը:

Հայտնի է, որ 5G ցանցի տեխնոլոգիան 20 անգամ կգերազանցի 4G-ի արագությունը, ավելի լավ կհամագործակցի արհեստական բանականությամբ համալրված, ինչպես նաև վիրտուալ իրականության սարքերի հետ:

Հրվ. Կորեան աշխարհում առաջինը կգործարկի 5G ցանցը