ՆԱՍԱ-ն հետաձգել է Starliner տիեզերանավի առաջին ինքնակառավարվող թռիչքը
ՆԱՍԱ-ն հաստատել է Boeing ընկերության Starliner տիեզերանավի առաջին փորձնական չվերթի հետաձգումը մինչև օգոստոս, իսկ կառավարվող առաքելությունը նախատեսվում է իրականացնել ոչ շուտ, քան տարեվերջին:
«Boeing-ը նախատեսում է ինքնակառավարվող փորձնական թռիչք իրականացնել օգոստոսին, սակայն այս ամսաթիվը դեռևս պետք է հաստատվի», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է տիեզերական գործակալության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ առաջին փորձնական թռիչքը Starliner-ն ինքնակառավարվող ռեժիմով կիրականացնի ապրիլին:
Հետաձգման մասին որոշումը, ինչպես տեղեկացնում է ՆԱՍԱ-ն, պայմանավորված է ապրիլին և մայիսին արձակում իրականացնելու սահմանափակ հնարավորությամբ, ինչպես նաև հունիսին նախատեսված մեկ այլ թռիչքով:










