Google-ը պաշտոնապես սկսել է Google+ սոցկայքը փակելու գործընթացը
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես տվել է Google+ սոցցանցային հարթակը փակելու գործընթացի մեկնարկը, ինչն ուղեկցվում է օգտատերերի հաշիվները ջնջելու գործողությամբ:
Ինչպես նշում է The Verge-ը, ընկերությունը Google+ սոցկայքի միջոցով նպատակ ուներ մրցել Facebook-ի և Twitter-ի հետ, սակայն սոցկայքն օգտատերերի շրջանում հաջողություն չի ունեցել:
«Սոցկայքի «շաթդաունը» արդեն սկսված է»,- The Verge-ին հայտնել է ընկերության խոսնակը:
Google-ը նախկինում խոստովանել էր, որ Google+-ը չի արդարացրել իրենց սպասումները:










