Մասնագետները կազմել են Android օպերացիոն համակարգով գործող ամենահզոր սմարթֆոնների տասնյակը
Սմարթֆոնների և բջջային սարքերի գնահատմամբ զբաղվող չինական Antutu ընկերության մասնագետները, հիմնվելով 2019թ. մարտի տվյալների վրա, կազմել են Android օպերացիոն համակարգով գործող ամենահզոր սմարթֆոնների տասնյակը, որը գլխավորել են չինական Xiaomi բրենդի մոդելները:
Ինչպես նշում է life.ru-ն, առաջին հորիզոնականում է Xiaomi Mi 9 Explorer Edition-ը, որին հաջորդում են Xiaomi Mi 9с-ն և Vivo iQOO Monster Edition-ը:
Այնուհետև հաջորդում են Galaxy S10+, Galaxy S10, Vivo iQOO, Lenovo Z5 Pro GT, Nubia Red Magic Mars, Honor View 20 և Huawei Mate 20X մոդելները:
Սակայն ոլորտի մասնագետները վստահ են, որ արդեն ապրիլին ցանկը կփոխվի՝ համալրվելով նոր, ավելի հզոր չիպեր ունեցող հեռախոսներով: Խոսքը, մասնավորապես, Meizu 16s, Red Magic 3, Huawei P30, P30 Pro մոդելների մասին է:










