Apple ընկերությունը ներկայացրել է նոր Powerbeats Pro անլար ականջակալները (լուսանկարներ)

16:30 • 04.04.19

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է նոր Powerbeats Pro անլար ականջակալները, գրում է The Verge հարթակը:

Ականջակալներն աշխատում են Apple H1 պրոցեսորով: Դրանց առանձնահատկությունն ականջների համար հատուկ ամրակի առկայությունն է:

Ականջակալները ներկայացված են սպորտային ոճով և ունեն հավելյալ մարտկոց պարունակող հատուկ տուփ: Մեկ լիցքավորմամբ ականջակալներից յուրաքանչյուրն առանձին կարող է աշխատել մինչև 9, իսկ տուփի հետ միասին՝ մինչև 24 ժամ:

Նոր ականջակալներն իրականացնում են նույն գործառույթները, ինչ նոր AirPods-ները:  

Նորույթը վաճառքի կհանվի գունային 4 տարբերակով, ընդ որում՝ յուրաքանչյուրի տուփը սև գույնի կլինի: Ականջակալները պաշտպանված կլինեն խոնավությունից և քրտինքից, սակայն դրանցով հնարավոր չի լինի լողալ:

 













 

Apple ընկերությունը ներկայացրել է նոր Powerbeats Pro անլար ականջակալները (լուսանկարներ)