Եվրոպական հանձնաժողովը BMW, Daimler և Volkswagen ընկերություններին կասկածել է կարտելային համաձայնության համար

21:20 • 05.04.19

Եվրոպական հանձնաժողովը գերմանական BMW, Volkswagen և Daimler ավտոկոնցեռններին կասկածել է հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, գրում է businessinsider.com-ը:

«Ընկերությունները կարող են տարբեր ձևաչափերով համագործակցել սեփական արտադրանքի որակի բարելավման նպատակով, սակայն Եվրոպական հանձնաժողովի՝ մրցակցության վերաբերյալ նորմերը թույլ չեն տալիս ընկերություններին համագործակցել հակառակ նպատակով, այն է՝ չբարելավել արտադրանքը և չմրցակցել: Մենք մտավախություն ունենք, որ հենց դա տեղի է ունեցել BMW, Daimler և Volkswagen ընկերությունների դեպքում, և այդ ընկերությունները, հավանաբար, խախտել են նորմերը»,- մամուլի հաղորդագրության մեջ նշել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրեթ Վեսթագերը:

Եվրոպական հանձնաժողովի կարծիքով՝ ընկերությունները համաձայնության են եկել, որպեսզի կրճատեն մրցակցությունը Եվրամիության տարածքում վաճառվող մարդատար մեքենաների դիզելային և բենզինային շարժիչների արտանետումները մաքրող տեխնոլոգիաների մշակման հարցում:

Խոսքը OPF համակարգերի և ընտրովի կատալիտիկ վերականգնման մասին է, որոնք իջեցնում են ազոտի օքսիդի վտանգավոր արտանետումների որակը:

Համաձայնության մասնակիցները սպառողներին զրկել են այդ համակարգերով մեքենաներ գնելու հնարավորությունից՝ չնայած արտադրողների համար նման տեխնոլոգիաների հասանելիությանը:

 

Եվրոպական հանձնաժողովը BMW, Daimler և Volkswagen ընկերություններին կասկածել է կարտելային համաձայնության համար