Իլոն Մասկը բացահայտել է Tesla-ի ապրանքանշանի նշանակությունը

16:08 • 06.04.19

Համացանցի օգտատերերից մեկն ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկից հետաքրքրվել է, թե արդյոք ավտոբրենդի ապրանքանշանն իսկապես ստեղծվել է կատվի քթի օրինակով:

Միլիարդատերն իր թվիթերյան միկրոբլոգում դրական պատասխան է տվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկը NASDAQ բորսայում ընթացող աճուրդի 2 րոպեի ընթացքում 1,1 մլրդ դոլար է կորցրել:

Դա տեղի էր ունեցել Tesla ընկերության արժեթղթերի գնի 11%-ով նվազման հետևանքով: Արժեթղթերի արժեքի նվազումն իր հերթին կապված է ընկերության Model 3 սեդանի պահանջարկի նվազման հետ:

Ըստ Bloomberg Billionaires-ի տվյալների՝ դրա հետևանքով Մասկի կարողությունը նվազել է՝ հասնելով 22,3 մլրդ դոլարի:

Իլոն Մասկը բացահայտել է Tesla-ի ապրանքանշանի նշանակությունը