Facebook-ն Աֆրիկայի շուրջ ստորջրյա մալուխ կանցկացնի. WSJ
Ամերիկյան Facebook Inc. ընկերությունն Աֆրիկայի շուրջ «օղակ» կանցկացնի, գրում է The Wall Street Journal-ը՝ մանրամասնելով, որ խոսքը տվյալների փոխանցման համար նախատեսված մալուխի մասին է:
Ներկայում ընկերությունը բանակցում է մայրացամաքի շուրջ անցկացվելիք ստորջրյա մալուխի հարցով: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ դա արվելու է Facebook սոցկայքի օգտատերերի թիվն ավելացնելու նպատակով:
Ուշագրավ է, որ երեք փուլից բաղկացած նախագիծը ստացել է «Սիմբա» անվանումը՝ ի պատիվ աֆրիկյան սավաննայում ծնված մուլտհերոսի:










