Microsoft-ը թողարկել է Edge դիտարկչի փորձնական տարբերակը

18:58 • 09.04.19

Ամերիկյան Microsoft ընկերությունը ներկայացրել է Edge դիտարկչի փորձնական տարբերակը, որն ստեղծվել է Google-ի Chromium-ի հիման վրա: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Ջո Բելֆիորեն:

Հաղորդվում է, որ ներկա պահին հասանելի են դիտարկչի երկու անգլալեզու ձև, որոնք նախատեսված են ծրագրավորողների համար: Դրանցից մեկը թարմացվելու է ամեն օր, իսկ մյուսը՝ ամեն շաբաթ:

Դիտարկիչը ներբեռնելու համար հասանելի է Microsoft Edge Insider կայքում Windows 10 օպերացիոն համակարգի օգտատերերի համար: Ապագայում սպասվում է, որ կհայտնվեն նաև Windows-ի մյուս սերունդների, ինչպես նաև MacOS-ի համար նախատեսված տարբերակները:

 

 

Microsoft-ը թողարկել է Edge դիտարկչի փորձնական տարբերակը