OLED, LCD էկրաններ, 3 տեսախցիկ, արագ լիցքավորման սարք. հայտնի են նոր iPhone-ների առանձնահատկությունները. The Verge

13:49 • 09.04.19

Այս տարի ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը կարող է ներկայացնել iPhone սմարթֆոնի մի քանի մոդել՝ համալրված 6,1 կամ 6,5 դյույմ անկյունագծով OLED էկրանով, երեք տեսախցիկով, ինչպես նաև արագ լիցքավորման համար նախատեսված սարքով:

Ինչպես նշում է The Verge-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով, այս տարի նախատեսված է ներկայացնել սմարթֆոնի երկու մոդել:

Նորույթները մի քանի միլիմետրով ավելի բարակ կլինեն, քան նախորդ տարի ներկայացված iPhone XS և XS Max մոդելները: Սա հակասում է ավելի վաղ տարածված այն տեղեկությանը, թե նոր iPhone-ներն ավելի հաստ ու հզոր մարտկոցներ կունենան:

The Wall Street Journal-ն իր հերթին հավելում է, որ ընկերությունը ներկայացնելու է նաև 3-րդ մոդելը, սակայն LCD էկրանով: Այն, ինչպես նաև մյուս երկու մոդելները, կկարողանան անլար տարբերակով լիցքավորվել:

OLED, LCD էկրաններ, 3 տեսախցիկ, արագ լիցքավորման սարք. հայտնի են նոր iPhone-ների առանձնահատկությունները. The Verge