Ամերիկայի Գավաթ. Բրազիլիայի հավաքականը ներկայացրել է մարզահագուստը (լուսանկարներ)

16:53 • 10.04.19

Armsport.am-ը գրում է.


Կայացել է Բրազիլիայի հավաքականի՝ Ամերիկայի Գավաթի խաղարկության համար նախատեսված մարզահագուստի պաշտոնական շնորհանդեսը:

Մարզահագուստի հիմնական գույները սպիտակը, կապույտը և ավանդական դեղինն են: Սպիտակ մարզահագուստը նվիրված է Բրազիլիայի հավաքականի առաջին տիտղոսի 100-ամյակին: Նմանատիպ մարզահագուստով Բրազիլիայի հավաքականը վերջին անգամ հանդես է եկել 1950-ականներին:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի խաղարկությունը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 7-ը, Բրազիլիայում: Մրցաշարում ամենաշատ հաղթանակները տոնել է Ուրուգվայի հավաքականը՝ 15 անգամ: Արգենտինայի ընտրանին 14 անգամ է նվաճել Ամերիկայի Գավաթը, իսկ Բրազիլիան՝ 8:




Ամերիկայի Գավաթ. Բրազիլիայի հավաքականը ներկայացրել է մարզահագուստը (լուսանկարներ)