Bentley-ն «հեղուկ ոսկով» ներկված կահույքի հավաքածու է թողարկել

22:50 • 12.04.19

Կահույքին նվիրված միլանյան ցուցասրահում Bentley ընկերությունը ներկայացրել է ինտերիերի երեք առարկայից՝ սեղանից, բազկաթոռից և ոտքերի համար նախատեսված հարմարանքից կազմված հավաքածուն:

Ինչպես գրում է Motor.ru-ն, դրանցից յուրաքանչյուրը թողարկվելու է 100 օրինակով, որոնց վրա կփորագրվի Bentley Centenary ապրանքանշանը՝ ընկերության հարյուրամյա հոբելյանի առթիվ:

Հավաքածուն, որը կրում է Home («Տուն») անվանումը, խորհրդանշում է բրիտանական արտադրողի արժեհամակարգը, ինչն արտահայտվում է դիզայնում, նյութերի ընտրությամբ և մանրուքներին հատկացվող ուշադրությամբ:

Բացի այդ, նշվում է, որ յուրաքանչյուրն իր ձեռքով է պատրաստվում: Հիմքում ընկած է մետաղական կմախքը: Գլխավոր մասերը պատրաստվում են կաղնու փայտից և ներկված են «հեղուկ ոսկի» կոչվող հատուկ ներկով: