Իսրայելական «լուսնագնացը» վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել

01:23 • 12.04.19

Իսրայելական «Բերեշիտ» լուսնային տիեզերական ապարատը Լուսնի վրա վայրէջք կատարելիս կորցրել է կապը Երկրի հետ: Առաքելության ղեկավարը հայտնել է, որ այն վթարի է ենթարկվել, հաղորդում է Известия-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` կառավարման կենտրոնում նշել են, որ «տիեզերական ապարատը վայրէջք է կատարել, ըստ երևույթին, ոչ այնպես, ինչպես պլանավորված է եղել»:

«Բերեշիտ» «լուսնագնացը» տիեզերք է թռել 2019 թ. փետրվարի 21-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգից` SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակրի օգնությամբ: Նրա խնդիրն էր «ցատկել» Լուսնի վրա 500 կամ ավելի մետր, չափել մագնիսական դաշտը, ինչպես նաև փոխանցել Երկրի արբանյակի մակերեսի լուսանկարները:

Իսրայելական «լուսնագնացը» վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել