«Մոտենում է ռոբոտների դարաշրջանը». Լուկաշենկո

16:01 • 12.04.19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Մինսկում Բարձր տեխնոլոգիաների պարկ, կանխագուշակել ռոբոտների դարաշրջանի «գալուստը» և բելառուս ՏՏ մասնագետներին խնդրել նոր առաջարկներ ներկայացնել երկրում այդ ուղղության զարգացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Իր այցի ընթացքում Բելառուսի նախագահը հետևել է տեխնոպարկի առաջատար ռեզիդենտ ընկերությունների մշակած ցուցանմուշների զարգացմանը, ծանոթացել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ֆինանսների, տրանսպորտի, առևտրի, էկոլոգիայի, ռոբոտաշինության, լազերների, օպտիկայի, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում թվային տեխնոլոգիաների զարգացման աշխատանքներին:

Լուկաշենկոն ՏՏ մասնագետներից հետաքրքրվել է ոչ միայն առկա մշակումների և տարբեր բնագավառներում դրանց կիրառման մասին, այլև խոսել հեռանկարային ուղղությունների մասին, որոնք ապագայում մեծ պահանջարկ կարող են ունենալ:

Բելառուսի նախագահի հետաքրքրությունը շարժել է հատկապես ռոբոտաշինությունը: Նախագահը չի բացառել, որ ցուցադրությանը ներկայացված մշակումները հետագայում մեծ պահանջարկ կարող են ունենալ ներքին ավտոարտադրության ոլորտում:

«Մոտենում է ռոբոտների դարաշրջանը, ուզենք դա, թե ոչ»,- ասել է Լուկաշենկոն:

«Մոտենում է ռոբոտների դարաշրջանը». Լուկաշենկո