Համացանցում է հայտնվել ռուսական Aurus կաբրիոլետները ցուցադրող առաջին տեսանյութը

16:55 • 12.04.19

Համացանցում հայտնվել է ռուսական արտադրության նորագույն շքերթային Aurus կաբրիոլետների մասնակցությամբ տեսանյութը, որում ներկայացված են այն մոդելները, որոնք մասնակցելու են Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին, գրում է ria.ru-ն:

Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է երկու մեքենա մուտք գործում Կարմիր հրապարակ: Դրանց ղեկին զինվորականներ են: Մեքենաները ծածկված են կամուֆլյաժային թաղանթով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Aurus-ը լյուքս դասի մեքենաների արտադրության «Կորտեժ» նախագծի շուկայական անվանումն է: Այդ մեքենաներից մեկը՝ Senat Limousine-ը, օգտագործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկրի ղեկավարն առաջին անգամ մեքենայից օգտվել է նախորդ տարի՝ երդմնականության արարողության օրը:

Ակնկալվում է, որ Aurus մեքենաներն ազատ վաճառքում կհայտնվեն արդեն այս տարի՝ սկսած 10 մլն ռուբլի գնով:

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Владимир (@yakunin_077) on