WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել
WhatsApp մեսենջերում նոր գործառույթ է հայտնվել, որը թույլ է տալիս օգտատերերին անջատել խմբային նամակագրությունների ծանուցումները՝ առանց դրանք լքելու, գրում է 9to5Google հարթակը:
Նշվում է, որ նման գործառույթի անհրաժեշտությունն առաջացել է օգտատերերի բազմաթիվ դժգոհություններից հետո: Մեսենջերի օգտատերերը մասնավորապես իրենց դժգոհությունն են հայտնել բազմանդամ և ակտիվ քննարկումներով նամակագրություններում հայտնվելու առնչությամբ, որոնք, սակայն, չեն կարող լքել, քանի որ նամակագրության մյուս անդամները կտեսնեն դա:
«Արխիվացված նամակագրություններն արհամարհելու ռեժիմ» գործառույթի շնորհիվ օգտատերերը կարող են նամակագրության անդամ մնալ՝ դրանցում փոխանակվող հաղորդագրությունների մասին ծանուցումներ չստանալով:










