ԱՄԷ-ն իր առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան կուղարկի սեպտեմբերի 25-ին
Արաբական Միացյալ Էմիրությունների Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ-Մարիի անվան տիեզերական կենտրոնի՝ տիեզերագնացների վերապատրաստման ծրագրի տնօրենը հաստատել է, որ ԱՄԷ-ի առաջին տիեզերագնացը ուղեծիր կուղևորվի սեպտեմբերի 25-ին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նա տիեզերական տարածություն կուղևորվի «Սոյուզ ՄՍ15» տիեզերանավով Ղազախստանի Բայկոնուր կայանից: Նշվում է, որ որկու տիեզերագնաց արդեն պատրաստ են առաջիկայում անցկացվելիք տարատեսակ առաքելություններին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տիեզերագնացները Երկիր կվերադառնան «Սոյուզ ՄՍ12» տիեզերանավով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էմիրությունները ներկայացնող առաջին տիեզերագնացը, որի թեկնածությունը կհայտարարվի մայիսին, ուղեծրում 8 օր կանցկացնի:










