Ավստրիայում կարգելեն համացանցում անանուն հանդես գալը

23:36 • 15.04.19

Ավստրիայի իշխանությունները 2020թ.-ից կարգելեն համացանցային անանունությունը՝ պարտադրելով համացանցի օգտատերերին օգտագործել իրենց իրական անունները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ apa.at-ին հղումով:

Անանունության արգելքը կվերաբերի թերթերին, համացանցային հարթակներին և սոցկայքերին: Արգելքի նպատակն օրինախախտումների դեպքում օրինազանցներին պատասխանատվության ենթարկելն է:

Արգելքը կգործի այն հարթակների համար, որոնցում առնվազն 100 հազար օգտատեր է գրանցված, և որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 500 եվրոն, ինչպես նաև Facebook և Twitter օտարերկրյա սոցկայքերի համար:

Համացանցային հարթակներում գրանցվող օգտատերերի իրական անունները դուրս կբերվեն նրանց հեռախոսահամարներից, որոնք Ավստրիայում կցված են բաժանորդների անձնական տվյալներին:

 

Ավստրիայում կարգելեն համացանցում անանուն հանդես գալը