Genesis ապրանքանիշը ներկայացրել է իր նորագույն էլեկտրամեքենան (լուսանկարներ)

19:07 • 17.04.19

Չինական Genesis ապրանքանիշը ցուցադրել է Mint կոնցեպտային կոմպակտ էլեկտրամեքենան: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, երկդռնանի նորույթը համալրվել է արտասովոր բեռնախցիկով, մինիմալիստական ինտերիերով և բազկաթոռով՝ դիմացի առանձին նստելատեղերի փոխարեն:

Genesis Mint մոդելն ընկերության՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում գործող դիզայներական կենտրոնների համատեղ աշխատանքն է: էլեկտրամեքենան ներկայանում է երկու դռնով և երկու նստատեղով:

Ուղևորության ժամանակ անհրաժեշտ տեղեկությունը ցուցադրվում է ղեկանիվի միջնամասում տեղակայված փոքր էկրանի վրա: Մեքենան առանց վերալիցքավորման կարողանում է 322 կմ տարածություն անցնել: