Գիտնականները մտավախություն են հայտնել, որ Երկրի վրա մաքուր օդ ունեցող վայր գրեթե չի մնացել
Ֆրանսիայում գիտնականները Պիրենեյան լեռնաշղթայում միկրոպլաստիկի մասնիկներ են հայտնաբերել, գրում է Nature Geoscience հարթակը:
Միկրոպլաստիկի մանրաթելերն ու մասնիկները հայտնաբերվել են Պիրենեյան լեռնաշղթայի քիչ բնակեցված հատվածներում: Այս բացահայտումն ապացուցում է, որ պլաստիկի մասնիկները փոխանցվում են ոչ միայն ջրի, այլև օդի միջոցով:
Հաղորդվում է, որ լեռնային օդում հայտնաբերված միկրոպլաստիկի մակարդակը գրեթե նույնն է, ինչ Փարիզի օդում: Մասնագետներն ընդգծում են, որ Երկիր մոլորակի վրա, հավանաբար, այլևս այնպիսի վայր չի մնացել, որը կարելի է մաքուր անվանել:
Հայտնի է, որ տարեկան մշակվող 400 մլն տոննա պլաստիկից վերամշակվում է միայն 20%-ը, իսկ մնացածն այս կամ այն տեսքով շրջակա միջավայր է արտանետվում:










