Արգենտինայում 220 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)
Արգենտինայի «Իսչիգուալաստո» բնության հատուկ պահպանվող տարածքում հնագետները շուրջ 220 մլն տարվա հնության դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է phys.org կայքը, բոլոր գտածոները կենտրոնացած են մեկ մետր շառավղով տարածքում: Մասնագետները կարծում են, որ այնտեղ ժամանակին կարող էր ջրի աղբյուր եղած լինել, ուր կենդանիները գալիս էին ջուր խմելու:
Փորձագետները կարծում են, որ դրանք դինոզավրերի հսկա տեսակի մնացորդներ են, որոնք համարվում են բոլոր կաթնասունների հնագույն նախնիները:
Հնագետները նախատեսում են շարունակել աշխատանքները տվյալ վայրում՝ հույս ունենալով ավելի շատ հնագույն կենդանիների մնացորդներ հայտնաբերել:











