Օգտատերերը բողոքում են, որ Samsung-ի 2000 դոլարանոց ճկվող սմարթֆոններն օգտագործումից մի քանի օր անց կոտրվել են

12:56 • 18.04.19

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության վերջերս ներկայացրած Galaxy Fold նորարարական ճկվող հեռախոսները, որոնց գինը 2000 դոլար է, դժգոհություն են առաջացրել որոշ օգտատերերի մոտ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ոմանց պնդմամբ՝ թանկարժեք հեռախոսները կոտրվել են օգտագործվելուց մի քանի օր անց:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերությունը նախքան սարքը պաշտոնապես վաճառքի հանելը սմարթֆոնի մի քանի նմուշ բաժանել է լրագրողներին: Դժգոհողներն էլ հենց նրանք են: 

Նրանք բողոքել են, որ հեռախոսների ճկվող էկրանների պաշտպանիչ թափանցիկ թաղանթը հեռացնելուց հետո, էկրանն արագ վնասվել է: Ավելի ուշ պարզվել է, որ թաղանթներն իրականում չպետք է հեռացվեին, սակայն ընկերությունն այդ մասին լրագրողներին չէր նախազգուշացրել:

 

YouTube user Marques Brownlee said he removed the protective film and his device began having issues. He was just one of several other early users who experienced that issue

 

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը պատմել է, որ թաղանթը հեռացնելուց հետո Galaxy Fold-ը սկսել է տարօրինակ վատ աշխատել ու ի վերջո անպետք է դարձել:

«Երկու օր անց իմ Galaxy Fold-ն ամբողջովին կոտրված է ու ենթակա չէ օգտագործման»,-գրել է Գուրմանը Twitter-ում:

Յութուբյան օգտատեր Մարկիզ Բրաունլին ևս բողոքել է, որ թաղանթը հեռացնելուց հետո հեռախոսի հետ խնդիրներ են առաջացել:

Մինչդեռ The Verge տեխնոլոգիական կայքի խմբագիր Դիթեր Բոնը նշել է, որ ինքը թաղանթը չի հեռացրել, սակայն իրեն տրված սմարթֆոնի էկրանը ևս կոտրվել է: CNBC-ի լրագրողը ևս նույն բողոքն է ունեցել:

Պարբերականը նկատում է, որ այս ամենը լուրջ հարցեր է առաջացնում առ այն՝ արդյոք Galaxy Fold-ը հնարավոր կլինի նորմալ օգտագործել: 

Հատկանշական է, որ նախքան սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը Samsung-ը հայտարարել էր, որ ճկվող էկրանը փորձարկվել է ավելի քան 200 000 անգամ և որ այն անխափան է աշխատում:

Ճկվող հեռախոսը, որն աշխարհում ամենաթանկ մոդելներից է, վաճառքում կհայտնվի ապրիլի 26-ից:

 

DJ Koh, President and CEO of IT and Mobile Communications, holds up the new Samsung Galaxy Fold smartphone during the Korean tech giant's Unpacked event

Օգտատերերը բողոքում են, որ Samsung-ի 2000 դոլարանոց ճկվող սմարթֆոններն օգտագործումից մի քանի օր անց կոտրվել են