Ո՞րն է իրականում IQOS-ի ստեղծման պատճառը
Այլընտրանք ստեղծելու անհրաժեշտությունը
Մարդկության զարգացմանը զուգընթաց գնալով շատանում են գլոբալ խնդիրները՝ աղտոտումը, գլոբալ տաքացումը, կլիմայի փոփոխությունը և այլն։ Գիտնականներն իրենց լուծումներն են առաջարկում՝ արդյունքում ստեղծելով այլընտրանքներ, օրինակ՝ կենսաբանորեն քայքայվող հիմքով պատրաստված պրոդուկտները, որոնք շուտով կփոխարինեն պլաստիկին։ Տրանսֆորմացիայի այս դարաշրջանում ծխախոտի ոլորտը բացառություն չէ և նույնպես ենթարկվում է փոփոխությունների՝ փնտրելով ավելի քիչ վնասակար լուծումներ։
Տասնյակ տարիներ առաջ, երբ մարդիկ դեռ նոր էին սկսում ծխախոտ օգտագործել, ոչ ոք չէր կարող ենթադրել, որ դրա տարածումը կարող է գլոբալ խնդիր դառնալ ամբողջ մարդկության համար: Սիգարետի ծխի վնասակարությունը նվազեցնելու փորձերը սկսվել են դեռ 1960-ականներին: Սկզբնական ռազմավարություններն ուղղված էին սիգարետի վնասակարության մակարդակի նվազեցմանը: Հետագայում, երբ պարզ դարձավ, որ ծխի առավել վտանգավոր միացությունները ձևավորվում են այրման, ավելի ճիշտ՝ այդ այրումից առաջացած ծխի մեջ առկա 6000 քիմիական միացություններից 100 ամենավտանգավորի հետևանքով, գիտնականները սկսեցին աշխատանքներ տանել ավելի ցածր ջերմաստիճանի միջոցով վնասակարության նվազեցման ուղղությամբ: Վերջին տարիներին, սակայն, տարբեր ընկերություններ փորձեր են կատարում սիգարետի համար այլընտրանք գտնելու ուղղությամբ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները: Այդպիսի ընկերությունների ջանքերի շնորհիվ են ստեղծվել այնպիսի այլընտրանքային պրոդուկտներ, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետը, ինչպես նաև թութունի տաքացման տեխնոլոգիայով աշխատող սարքը՝ IQOS-ը: Առողջապահական միջազգային տարբեր կառույցներ, ելնելով այլընտրանքային այդ արտադրանքի նկատմամբ աճող հետաքրքրությունից և առօրյայում ավելի լայն տարածվածությունից, անցկացնում են համապարփակ ուսումնասիրություններ՝ ի վերջո հաստատելու կամ հերքելու այդ սարքերի պակաս ռիսկային լինելը։
Էլեկտրոնային սիգարետներ և IQOS
Էլեկտրոնային սիգարետները տաքացնում են նիկոտին պարունակող հեղուկը, որն ընթացքում գոլորշիանում է: Ծխողը ներշնչում է հենց այդ գոլորշին: Ի տարբերություն էլեկտրոնային սիգարետի, IQOS-ի դեպքում նույնպես ծուխը փոխարինվում է գոլորշիով Այն տաքացնում է թութունը, սակայն չի այրում ինչպես լինում է սիգարետի դեպքում: Այրման բացակայության հաշվին արտազատվող վնասակար նյութերի քանակը կտրուկ կրճատվում է (90-95%-ով)։ Եվ ո՛չ IQOS օգտագործողը, ո՛չ էլ շրջապատը ստիպված չեն ներքաշել ծուխը, քաղցկեղածին խեժերն ու ածխածնի երկօքսիդը:
Ներկայումս IQOS-ը գիտությամբ ապացուցված միակ արտադրատեսակն է։ Այսինքն, բոլոր մյուս ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ոչ թե կոնկրետ բրենդի, այլ ապրանքատեսակի մասին։ Իսկ IQOS արտադրող Ֆիլիպ Մորրիսը ոչ միայն անցկացրել է ամենատարբեր ուսումնասիրություններ՝ սկսած արտազատած գոլորշու քիմիական հատկություններից ու ավարտելով մարդկանց վրա գործած ազդեցությամբ, այլ նաև հրապարակել է դրանք իր կայքում՝ հասանելիություն ստեղծելով բոլորի համար: Ավելի քան 400 գիտնական 10-ից ավելի տարիների ընթացքում աշխատել են, որպեսզի ստեղծվի այդ փոքրիկ սարքը՝ «այլընտրանքը»։
Տեղեկատվության արժանահավատությունը
Ֆիլիպ Մորրիսում նորարարական արտադրանքը ստուգում են լաբորատոր պայմաններում աճեցրած բրոնխների ու թոքերի հյուսվածքների վրա։ Ֆիլիպ Մորրիսի գիտական գնահատման ծրագիրը հիմնված է քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և բժշկության բնագավառներում առկա փորձի վրա, իսկ աշխատանքի մեթոդները հիմնված է դեղագործական արդյունաբերության գործելակերպի վրա և համապատասխանում են ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության (US FDA) կողմից 2012 թվականին հրապարակած ուղեցույցներին:
Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունների արդյունքները հրապարակվում են աշխարհի տարբեր երկրների հավատարմագրված գիտական ամսագրերում: Ընկերության բոլոր կլինիկական փորձերը գրանցված են ClinicalTrials.gov կամ pmiscience.com հարթակում:
Առանց այրման պրոդուկտները կարող են իրապես փոխել այն ծխողների կյանքը, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին ծխել: Այժմ կա հնարավորություն խուսափել ծխախոտի հասցվող վնասից՝ միաժամանակ չհրաժարվելով ծխելուց և շրջապատին էլ վնաս չհասցնելով: Մինչև վերջերս ծուխ ներշնչելուց բացի այլ տարբերակ չկար։ Այժմ արդեն կա։










