Անօդաչուն օգնել է հայտնաբերել «անհետացած» համարվող ծաղիկը (տեսանյութ)

19:39 • 19.04.19

Հավայան կղզիների Ազգային արևադարձային բուսաբանական այգում անօդաչու թռչող սարքի օգնությամբ ծաղիկ են հայտնաբերել, որի տեսակն անհետացած էր համարվում:

Ինչպես հայտնում է CNN-ը, այգու հեռավոր և մարդու համար դժվարհասանելի հատվածներն ուսումնասիրելու համար գիտնականներն անօդաչու սարք են գործարկել: Այնուհետև ուսումնասիրելով անօդաչուի ֆիքսած տեսագրությունները՝ մասնագետները ծաղիկ են հայտնաբերել, որը նախկինում համարվում էր անհետացած:

Hibiscadelphus wodii կոչվող բույսը վերջին անգամ նկատել են 2009 թվականին: Այն աճում է թփի կամ ոչ մեծ ծառի տեսքով և վառ դեղին գունավորում ունի, որը ժամանակի ընթացքում մանուշակագույն և մուգ կարմիր երանգներ է ստանում:

Առաջին անգամ այս ծաղիկը հայտնաբերվել է 1991-ին և 1995-ին պաշտոնապես նոր տեսակ է ճանաչվել:

 

 

Անօդաչուն օգնել է հայտնաբերել «անհետացած» համարվող ծաղիկը (տեսանյութ)