Porsche 911 Speedster-ը կվաճառվի ավելի քան 274 000 դոլարով (լուսանկարներ)
Նախորդ տարի իտալական հեղինակավոր Porsche ավտոբրենդը ստեղծման 70-ամյակի կապակցությամբ ներկայացրեց 911 Speedster կոնցեպտը: Իսկ այժմ այն ներկայացրել է դրա սերիական արտադրության համար նախատեսված տարբերակը:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, մեքենան գրեթե չի տարբերվում նախորդ տարվա կոնցեպտից և արտադրվելու է սահմանափակ քանակով:
Մեքենայի կմախքը պատրաստվել է 911 Carrera 4 Cabriolet, իսկ շասսին՝ GT3 RS մոդելների հիմքով: Այն համալրված է 4լ աշխատանքային ծավալով, 502 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
274 500 դոլար արժողությամբ փոխադրամիջոցը կարտադրվի 1948 օրինակով: Մեքենաների առաքումը կիրականացվի տարեվերջին:














