Հոլանդացիները կառուցում են արևային պանելներից բաղկացած խոշորագույն կղզեխումբն աշխարհում (տեսանյութ)

17:43 • 22.04.19

Հոլանդացի ինժեներները կառուցում են արևային պանելներից բաղկացած խոշորագույն կղզեխումբն աշխարհում՝ զարգացնելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտը:

Ինչպես նշում է The Guardian-ը, արևային պանելներից բաղկացած կղզիները կառուցվում են Նիդեռլանդներում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում գտնվող լճերում, ջրամբարներում:

Պարբերականը նկատում է, որ սա իր տեսակի մեջ խոշորագույն նախագիծն է աշխարհում: Կղզիները բաղկացած կլինեն 73 500 պանելից, որոնք ծաղիկների պես կթեքվեն արևի լույսի ուղղությամբ:

Կառուցման առաջին փուլը (երեք կղզի) կավարտվի նոյեմբերին: Կղզիներից յուրաքանչյուրը կունենա 140 մ տրամագիծ:

Ըստ մասնագետների՝ այս կղզիների շնորհիվ հնարավոր կլինի էլեկտրաէներգիայով ապահովել տասնյակ հազարավոր տներ:

 

Հոլանդացիները կառուցում են արևային պանելներից բաղկացած խոշորագույն կղզեխումբն աշխարհում (տեսանյութ)