Ավագանու նիստն ընդմիջումից հետո չի վերսկվում, «Իմ քայլի» ներկայացուցիչները չեն ներկայացել. Դավիթ Խաժակյան
Ավագանու նիստը ընդմիջումից հետո չվերսկսեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
«57 հոգանոց մեծամասնությունը հարկ չհամարեց գոնե ներկայություն ապահովել: Սա պարզապես խայտառակություն է. նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավագանու օրակարգում ի սկզբանե 16 հարց կար, քննարկվելու էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը:










