Մահացել է Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Ժանը

11:46 • 23.04.19

Իննսունութ տարեկանում կյանքից հեռացել է Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Ժանը, ինչի մասին տեղեկացրել է որդին՝ Մեծ դուքս Հենրին՝ հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ:

Ինչպես նշում է express.co.uk-ը, դուքսը մահացել է հիվանդանոցում՝ ընտանիքի անդամներով շրջապատված: Նախկին միապետը հիվանդանոց էր տեղափոխվել մի քանի շաբաթ առաջ՝ թոքաբորբի պատճառով:

Վերջին անգամ Մեծ դուքս Ժանը հանրությանը երևացել էր փետրվարին՝ քրոջ՝ արքայադուստր Ալիքսի հուղարկավորության արարողությանը:

Նա Լյուքսեմբուրգում թագավորել է 36 տարի՝ 1964-2000թթ.: Այնուհետև գահը ժառանգել է ավագ որդին՝ Հենրին:

Լյուքսեմբուրգը սահմանադրական միապետություն է, որտեղ օրինագծերն օրենք են դառնում գործադիր իշխանություն ունեցող Մեծ դուքսի ստորագրությամբ միայն:

 

luxembourg grand duke jean

luxembourg grand duke jean

luxembourg grand duke jean