Երևանում 25-ամյա վարորդը Toyota Corolla-ով բախվել է գետնանցումի պատին. կան վիրավորներ. Shamshyan.com

11:14 • 23.04.19

Ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Հայրապետյանը իր վարած Toyota Corolla մակնիշի 70 NR 707 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ալեք Մանուկյան թիվ 2/1 հասցեում գտնվող «Նովելլա Հոլլ» ռեստորանային համալիրի դիմացի գետնանցումի պատին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդ Ն. Հայրապետյանը, ուղևորներ՝ 24-ամյա Դավիթ Թադևոսյանը և 15-ամյա Գ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։