Անցած շաբաթ ՀՀ–ում գրանցվել է 265 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

10:45 • 23.04.19

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 265 դեպք, որից 122-ը՝ արտակարգ, այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 113 կենցաղային կանչ, 51 հրդեհ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 53 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: 

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 29 քաղաքացի: 

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: