Մարսում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամերիկյան InSight տիեզերական սարքում տեղակայված ֆրանսիական SEIS սեյսմոլոգիական կենտրոնը պատմության մեջ առաջին անգամ երկրաշարժ է արձանագրել, որը տեղի է ունեցել Մարսում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական տիեզերական գործակալությանը:
Գործակալությունը հաղորդում է, որ ապրիլի 6-ին սեյսմոմետրն ազդակ է գրանցել, որը նման է Լուսնի վրա տեղի ունեցող երկրաշարժերին ամերիկյան Apollo տիեզերանավերի թռիչքների ժամանակ:
ՆԱՍԱ-ի InSight սարքը Երկրից տիեզերք է արձակվել 2018-ի մայիսին և նոյեմբերին վայրէջք է կատարել Մարսի մակերեսին: Դեկտեմբերին ֆրանսիական սեյսմոմետրը տեղակայվել է մարսիական մակերևույթին՝ վայրէջք կատարած սարքից 1,6 մետր հեռավորությամբ:










