Audi-ն ներկայացրել է ապագայի մեքենա, որի սրահում կարելի է բույսեր աճեցնել (լուսանկարներ)

16:36 • 24.04.19

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ապագայի մեքենայի նոր կոնցեպտ, որը ստացել է AI:ME անվանումը և ցուցադրվել է Շանհայի ավտոսրահի շրջանակում:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, AI:ME-ն համալրված է արհեստական բանականությամբ, ինքնակառավարման համակարգով: Ավտոբրենդի փոխանցմամբ՝ մեքենայի ինքնակառավարման համակարգը գերկատարելագործված է, ուստի վարորդից պահանջվում է նվազագույն միջամտություն:

Ապագայի մեգաքաղաքների համար նախագծված մոդելի առանձնահատկությունն այն է, որ դրա սրահում բույսեր աճեցնելու հնարավորություն կա:

Ինչ վերաբերում է AI:ME-ի էլեկտրական բնութագրին, ապա այն ամբողջովին էլեկտրական է: Շարժիչների հզորության մասին տեղեկություն չկա:

 

audi-ai-me-concept (6)

audi-ai-me-concept (7)

audi-ai-me-concept (5)

audi-ai-me-concept (4)

audi-ai-me-concept (2)

audi-ai-me-concept (3)

audi-ai-me-concept (1)

audi-ai-me-concept (8)

 

Audi-ն ներկայացրել է ապագայի մեքենա, որի սրահում կարելի է բույսեր աճեցնել (լուսանկարներ)