ՆԱՍԱ-ն հրապարակել է երբևէ գրանցված առաջին «մարսաշարժի» ձայնագրությունը

16:58 • 24.04.19

Մարսի վրա գտնվող կայաններից մեկն առաջին անգամ ձայնագրել է մոլորակի վրա գրանցված ցնցումները՝ «մարսաշարժը», գրում է Daily Mail-ը:

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) InSight սարքը մոլորակի վրա սեյսմիկ ցնցումները գրանցել է ապրիլի 6-ին: Ավելի վաղ սարքի որսացած ազդանշանները քամու կամ այլ գործոնների հետևանք են եղել:

Հիշեցնենք, որ ՆԱՍԱ-ի InSight սարքը Երկրից տիեզերք է արձակվել 2018-ի մայիսին և նոյեմբերին վայրէջք է կատարել Մարսի մակերևույթին:

 

ՆԱՍԱ-ն հրապարակել է երբևէ գրանցված առաջին «մարսաշարժի» ձայնագրությունը