ԱՄՆ նախագահը փակ հանդիպում է ունեցել է Twitter-ի գլխավոր տնօրենի հետ

06:13 • 24.04.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի հետ: Այդ մասին նա գրել թվիթերյան էջում՝ հրապարակելով լուսանկար Սպիտակ տնից, հաղորդում է RT-ն:

Թրամփը նշել է, որ հրաշալի հանդիպում է ունեցել Դորսիի հետ՝ ընդգծելով, որ քննարկել են սոցիալական ցանցերի աշխատանքին վերաբերող հարցեր: «Մենք քննարկել ենք Twitter-ի և ընդհանրապես սոցցանցերին առնչվող տարբեր թեմաներ: Ակնկալում ենք բաց երկխոսություն»,- գրել է նա:

Ավելի վաղ, Թրամփը թվիթերյան էջում գրել էր, որ սոցիալական ցանցի կողմից խտրականություն է նկատում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ: Նա մեղադրել էր ընկերությանը՝ բաժանորդներին հեռացնելու կամ չբաժանորդագրելու համար:

Նշվում է, որ ներկայում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջին բաժանորդագրված է 59,9 միլիոն մարդ: 2009 թ. ապրիլին գրանցվելուց ի վեր Թրամփը հրապարակել է 41.1 հազար թվիթ:

ԱՄՆ նախագահը փակ հանդիպում է ունեցել է Twitter-ի գլխավոր տնօրենի հետ