Dragon տիեզերանավի արձակումը Միջազգային տիեզերակայան տեղափոխվել է մայիսի 1-ին

22:19 • 27.04.19

Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակրի արձակումը՝ Dragon տիեզերանավով և Միջազգային տիեզերակայանի համար նախատեսված ուղեբեռով, հետաձգվել է մինչև մայիսի 1-ը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տիեզերական ընկերությանը:

«Միջազգային տիեզերակայան ուղևորվող 17-րդ առաքելության մեկնարկը Ֆլորիդայում նախատեսված է մայիսի 1-ին»,- ասվում է ընկերության թվիթերյան հաղորդագրության մեջ: Նշվել է նաև, որ հրթիռակրի արձակմանը նախորդող փորձարկումներն ավարտվել են: Մինչ այս արձակումը նախատեսված էր իրականացնել ապրիլի 30-ին:

Վերջին անգամ Dragon տիեզերանավը Միջազգային տիեզերակայան ուղարկել է դեկտեմբերի 5-ին: Այն ավելի քան 2.5 տոննա բեռ է հասցրել տիեզերակայան, այդ թվում՝ սննդամթերք, հետազոտական նյութեր և սարքավորումներ:

Dragon տիեզերանավի արձակումը Միջազգային տիեզերակայան տեղափոխվել է մայիսի 1-ին