Ռուսաստանում Հաղթանակի օրվա զորահանդեսին ընդառաջ Aurus-ը ներկայացրել է նոր կաբրիոլետ
Ռուսաստանում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին ընդառաջ Aurus ներկայացուցչական և բարձր դասի ավտոմեքենաների ընտանիքը ներկայացրել է նոր կաբրիոլետ, հայտնում է lenta.ru-ն:
Մեքենան դարձել է Aurus շարքում 4-րդը. ավելի վաղ ներկայացվել են «Սենատ» սեդանը, «Սենատ» լիմուզինը, «Արսենալ» մինիվենը: Կաբրիոլետը դեռ չի ստացել անվանում: Այն համալրված է այնպիսի հիբրիդային ուժային համակարգով, ինչ որ «Սենատ» սեդանն ու լիմուզինը:
Մեքենան համալրված է 4,4 լիտր աշխատանքային ծավալով, 600 ձիաուժ հզորությամբ բենզինային V8 տուրբոշարժիչով և էլեկտրաշարժիչով: Ինտերիերում կիրառվել են ռուսական արտադրության խոնավակայուն նյութեր:
Եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում «օգնության կգա» հավաքվող տանիքը:
Aurus մեքենաների առաջին ուղևորն է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը «Սենատ» լիմուզինով ժամանել է 2018 թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությանը:










