112 մլն դոլար. ռուս միլիարդատերը պատվիրել է աշխարհում առաջին մասնավոր սառցահատը (լուսանկարներ)

13:04 • 30.04.19

Ռուս միլիարդատեր, բանկիր Օլեգ Տինկովը պատվիրել է աշխարհում առաջին լյուքս դասի մասնավոր սառցահատը՝ նախատեսված արկածներով լի արշավների համար:

Ինչպես հայտնում է Luxury Launches կայքը, La Datcha անունով սառցահատն այժմ կառուցման փուլում է: Այն կունենա 77 մ երկարություն և պատվիրատուին կառաքվի արդեն 2020 թ. աշնանը:

Բացառիկ սառցահատն արժե 112 մլն դոլար: Ի տարբերություն սովորական լյուքս դասի զբոսանավերի՝ այն նախատեսված է եղանակային անբարենպաստ պայմանների համար և կարող է դժվարմատչելի տեղեր հասնել:

Սառցահատի շնորհանդեսը կկայանա 2020 թ. Մոնակոյում զբոսանավերի համաշխարհային շոուի շրջանակում, ինչից հետո այն կուղևորվի Կամչատկա, այնուհետև՝ Ալյասկա: 2021-2022թթ. այն կուղևորվի Անտարկտիկա:

«Սա իր նմանը չունեցող զբոսանավ է՝ նախատեսված ոչ թե մարտինի ըմպելու և Սեն Տրոպեի ափերի մոտ հանգստանալու, այլև արշավներ անելու համար»,-բացատրել է Տինկովը:

Սառցահատը կկարողանա մինչև 40 սմ հաստությամբ սառույց կոտրել և նավարկել 40 օր շարունակ: Այն նախատեսված է 12 հյուրի և սպասարկող անձնակազմի համար:

 

112 մլն դոլար. ռուս միլիարդատերը պատվիրել է աշխարհում առաջին մասնավոր սառցահատը (լուսանկարներ)