Միջազգային տիեզերական կայանի էներգամատակարարման համակարգում խնդիր է առաջացել. NASA
Միջազգային տիեզերական կայանի էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգում խնդիր է առաջացել, սակայն որևէ վտանգ կայանի անձնակազմին չի սպառնում: Այդ մասին տեղեկություն է հաղորդվել NASA-ի թվիթերյան էջում, հաղորդում է ТАСС-ը:
«Խմբերն աշխատում են խնդրի առաջացման պատճառները պարզելու և համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Ներկայում կայանի անձնակազմի համար անհանգստանալու պատճառ չկա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի մեջ են ռուս տիեզերագնացներ Օլեգ Կոնոնենկոն և Ալեքսեյ Օվչինինը, աստղագետներ Էն Մըքլեյնը, Քրիստինա Կոխը և Նիք Հեյգը (NASA) և Դեյվիդ Սեն-Ժակը (Կանադական տիեզերական գործակալություն):










